Մոսկվայի բենզալցակայաններից մեկում ավտոմեքենայի սրահից 150 հազար դոլար են գողացել
Մոսկվայի բենզալցակայաններից մեկում մեքենայի սրահից խոշոր չափի գումար են գողացել: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Mazda մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կաշիրսկոյե խճուղում գտնվող բենզալցակայանում կայանել է ավտոմեքենան և մինչ մեքենան կլիցքավորվեր՝ մի պահ դուրս է եկել ավտոմեքենայից, սակայն երբ վերադարձել է՝ մեքենայի ապակին կոտրված է հայտնաբերել:
Պարզվել է, որ մի քանի վայրկյանում հանցագործները մեքենայի սրահից գողացել են խոշոր գումար՝ 150 հազար դոլարի չափով:
Ոստիկանության նախնական տվյալների համաձայն՝ հանցագործները հեռացել են դեպքի վայրից Volvo մակնիշի ավտոմեքենայով:
Ոստիկանությունը փնտրում է կասկածյալներին: