211652_close_icon
views-count11508 դիտում article-date 18:29 26-09-2017

Ավտոմեքենայի սրահից գողացել են տեսախցիկ և համակարգիչ ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված երիտասարդին, խնդրում ենք հայտնել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայի սրահից տեսախցիկ և համակարգիչ գողացած անձի ինքնությունը: 2017թ. օգոստոսի 29-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 16:05-17:05-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ապակին կոտրելով, սրահից հափշտակել է «Մաքբուք Պրո» դյուրակիր համակարգիչ և «Քենոն » տեսակի տեսախցիկ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ 2-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: Նախաքննության ընթացքում ստացվել են ավտոմեքենայի վրա առկա անվտանգության տեսախցիկի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութում երևում է, թե ինչպես է սպիտակ մարզաշապկով մի երիտասարդ մոտենում ավտոմեքենային: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Խնդրում ենք նշված երիտասարդին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ո[b]վքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:[/b] Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր