Մոսկվայի բենզալցակայաններից մեկում կանխվել է հրդեհի տարածումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայի «Լուկոյլ» բենզալցակայաներից մեկում վառելիքով լիցքավորվող մեքենայում հրդեհ է բռնկվել: Մեքենայի ուղևորները հասցրել են դուրս գալ մեքենայից, իսկ ակաատեսները առաջին օգնություն են ցուցաբերել և կանխել կրակի տարածումը:
Բենզալցակայանում կանգնած մեքենաներից մեկի տեսախցիկը արձանագրել է տեղի ունեցածը, ըստ որի՝ անմիջապես հրդեհից առաջ մեքենային մոտենում է ինչ-որ երիտասարդ:
Ներկայացնում ենք տեսանյութը: