Սերժ Սարգսյանի հրամանագրով Իրաքի Էրբիլ քաղաքում կստեղծվի ՀՀ գլխավոր հյուպատոսություն
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում կստեղծվի Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն։
Հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ.
Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում ստեղծել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն` հյուպատոսական շրջանում ընդգրկելով Քուրդիստանի տարածաշրջանը (Էրբիլ, Սուլեյմանիա, Դոհուկ)»: