ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Իրաքի Էրբիլ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Իրաքի Էրբիլ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կստեղծվի։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ.
Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում ստեղծել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն` հյուպատոսական շրջանում ընդգրկելով Քուրդիստանի տարածաշրջանը (Էրբիլ, Սուլեյմանիա, Դոհուկ)»: