Սերժ Սարգսյանի հրամանագրով Դուբայում կստեղծվի ՀՀ գլխավոր հյուպատոսություն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում կստեղծվի Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն։
Հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ.
Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ստեղծել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն` հյուպատոսական շրջանում ընդգրկելով Արաբական Միացյալ Էմիրությունների հյուսիսային էմիրությունները»։