211652_close_icon
views-count22031 դիտում article-date 11:15 13-03-2017

Գյումրիում «Ագբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի դրամարկղի վարիչը Mercedes-ով վրաերթի է ենթարկել ավտոկանգառի հսկիչին

Երեկ՝ մարտի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ, 27-ամյա Սուրեն Բդոյանը Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի թիվ 44/8 հասցեի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 93 VV 888 համարանիշի ավտոմեքենան կայանելու ընթացքում վրաերթի է ենթարկել ավտոկանգառի հսկիչ, Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի բնակիչ, 65-ամյա Սաշիկ Բաղդասարյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Ս. Բդոյանը, ով աշխատում է «Ագբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի Գյումրիի մասնաճյուղում՝ որպես դրամարկղի վարիչ, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Գյումրու հիվանդանոց, որից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կումայրիի բաժին։ Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Պապոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր