36420 դիտում
10:14 26-10-2017
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. «Ագբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի վարկային գործակալը «Նիվա»-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում, նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Ախուրյան գյուղի բնակիչ՝ 30-ամյա Էդգար Ղուկասյանը Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 156 կմ հատվածում իր վարած Վազ 2121 մակնիշի 733 ՏԼ 01 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Է. Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տիրամայր Նարեկ»-ի անվան հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Աշոցքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Աբգարյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Է. Ղուկասյանն աշխատում է «Ագբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի Աշոցքի մասնաճյուղում՝ որպես վարկային գործակալ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
21282 դիտում
11:46 02-10-2015
Մահվան ելքով վրաերթ Չարենցավան քաղաքում՝ «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկի դիմաց
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)