Իրաքյան զինված ուժերը շարունակում են ազատագրել արևմտյան Մոսուլի տարածքները
Ինչպես հաղորդում են եվրոպական մի շարք լրատվամիջոցներ, Իրաքի զինված ուժերը Իսլամական Պետություն ահաբեկչական խմբավորումից ազատագրել են Մոսուլ քաղաքի մեկ երրորդը։
Նշվում է նաև, որ Իսլամական Պետության տիրապետության տակ գտնվում է Մոսուլ քաղաքի ընդհամենը 15 տոկոսը։
Հիշեցնենք, որ 2015 թվականի փետրվարին Իսլամական պետության գրոհայիններն ահաբեկչական ակտ իրականացրեցին Մոսուլի թանգարանում՝ ոչնչացնելով 3000 տարվա հնության ասորական հուշարձաններ։ Ավելի վաղ նրանք ավերել էին Մոսուլի գրադարանը։