211652_close_icon
views-count1479 դիտում article-date 14:12 12-03-2017

Ոստիկանության պարզաբանումները՝ ընտրություններին ընդառաջ

Ընտրությունների ժամանակ հաճախակի են հանդիպում դեպքերը, երբ անձինք իրենց անձնագրերը ներկայացնում են որևէ երկրի դեսպանատուն, որպեսզի ստանան մուտքի վիզա կամ անձնագիրը թողել են մեկ այլ տեղ և ներկայանալով անձնագրային ծառայություն պահանջում են անձը հավաստող ժամանակավոր վկայական: ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, անձի ինքնությունը հավաստող ժամանակավոր վկայական ԲԱՑԱՌԱՊԵՍ տրվում է 2 դեպքում, 1) երբ անձը կորցրել է անձնագիրը կամ նույնականացման քարտը և գրավոր դիմում է անձնագրային ծառայությանը (ընդ որում կորած անձնագիրը անվավեր ճանաչելուց հետո տվյալները տեղադրվում են ՍԷԿՏ համակարգ), 2) երբ անձը դիմում է անձնագիրը կամ նույնականացման քարտը փոխանակելու համար և մինչ նորը ստանալը իրեն անհրաժեշտ է նշված ժամկետով ժամանակավոր վկայական: Այն անձինք, ովքեր պլանավորել են ճամփորդել և ընտրության օրը իրենց անձնագիրը գտնվելու է դեսպանատանը, խորհուրդ է տրվում նախապես դիմել և ստանալ նույնականացման քարտ, քանի որ այն դեսպանատան կողմից չի պահանջվում և նույնականացման քարտով նույնպես անձը կարողանալու է մասնակցել քվեարկությանը: [b]ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ԱՄՓՈՓ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ[/b] ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրական գործընթացների շրջանակներում բազմիցս են եղել շահագրգիռ անձանց, լրատվական միջոցների հարցումները՝ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում, մարզերում իրականացված հաշվառումների վերաբերյալ: 1. Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել էր տեղեկատվություն, թե իբր Զեյթունի ուսանողական հանրակացարանում մի քանի օրվա ընթացքում հաշվառվել են թվով 1.000 քաղաքացիներ: Լրատվական ծառայություններից մեկի պահանջով ուսումնասիրվեց 2017թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ 6 հասցեում իրականացված հաշվառումները: Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել էր ընդամենը 8 հաշվառում, այդ թվում մեկ անչափահաս երեխայի՝ ծնված 2002թ.: 2. Զանգվածային լրատվության միջոցներով փետրվարի ամսին տարածվել էր տեղեկատվություն, թե իբր Մասիսի գյուղերից մարդիկ են տեղափոխում Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի անձնագրային բաժին, ենթադրաբար կրկնակի քվե: [b]ՀՀ ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր