211652_close_icon
views-count25416 դիտում article-date 15:58 20-05-2015

Սուրեն Խաչատրյանի որդին Օդեսայում էր. Վլադիմիր Գասպարյանի պարզաբանումները. aravot.am

Քիչ առաջ աշխատանքային այցով Գյումրի ժամանեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, հաղորդում է [url=http://www.aravot.am/2015/05/20/573515/]Aravot.am[/url]-ը: Թեեւ ի սկզբանե հայտարարվում էր, որ լրագրողների հետ հանդիպում նախատեսված չէ, սակայն Շիրակի մարզային ոստիկանության շենքի դիմաց տեսնելով իրեն դիմավորող լրագրողներին՝ ոստիկանապետը կանգնեց ու մեծ սիրով ընդարձակ հարցազրույց տվեց՝ խոսելով, թե՛ Սուրեն Խաչատրյանի որդու հետ կապված միջադեպի, իր մոտ ընկերոջը՝ Վարդան Նադարյանին պաշտոնազրկելու ու համակարգից հեռացնելու, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներին ձերբակալելու, Սյունիքի մարզպետի կողմից Զարուհի Փոստանջյանին հասցեագրված սպառնալիքների փաստով զբաղվելու, Գյումրիում կատարված սպանությունների եւ այլնի մասին: «Գալա»-ի լրագրողները հետաքրքրվեցին Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված միջադեպով: Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ոստիկանությունը չկարողացավ բերման ենթարկել Սուրեն Խաչատրյանի որդուն, ոստիկանապետն ասաց. «Ոստիկանությունը միշտ կարողանում է ամեն ինչ անել, մենք ունենք մեր ֆունկցիաները, մենք կատարում ենք պատշաճ վիճակում: Պետք է սովորել օրենքով աշխատել, երբ դու անօրինականության դեմը փորձում ես առնել անօրինականությամբ, դու նույն իրավախախտն ես դառնում: Քննչականը ի՛ր ֆունկցիան պիտի կատարի, ոստիկանությունը ի՛ր ֆունկցիան պիտի կատարի , կոնկրետ պետք է սահմանազատվեն դրանք մեկը մյուսից»: Այն հարցին, թե Սյունիքի մարզպետի որդին ինքնակամ ներկայացավ ոստիկանություն ճիշտ այն օրը, երբ Սերժ Սարգսյանը այցելել էր ոստիկանություն, ոստիկանապետն ասաց, որ ծանոթ է նման անհեթեթ մեկնաբանություններին ու հավաստիացրեց, որ դրանք մեկը մյուսի հետ կապ չունեն: «Գոնե մի երկու անգամ ես Գյումրիում կրկնել եմ, որ ոստիկանության օպերատիվ փնտրողական գործունեությունը ծավալուն, բազմատեսակ եւ բազմաբնույթ գործողություններ են, նրանց մեջ մտնում է ե՛ւ համոզելը , ե՛ւ այնպիսի իրավիճակ ստեղծելը, որ հետախուզվողը, փախուստի դիմած մարդը հասկանա, որ իր ճանապարհները փակ են եւ հասկանա, որ եթե երկրից դուրս է , էս երկիր մոլորակը բավականին փոքր է. շատ կարճ ժամանակում կհայտնվի մեր մոտ: Մենք գոնե էս վերջին տարիներին ապացուցում ենք 20 տարով կորած, 15 տարով կորած, անձնագրերը փոխած, Իսպանիաներում, Մարոկկոներում գտնվողներին»,- ասաց ոստիկանապետը: Իսկ թե որտե՞ղ էր Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ոստիկանապետն ասաց, որ Ուկրաինայում էր, Օդեսա քաղաքում: Լրագրողներից մեկի այն հարցին, թե դուք հաճախակի եք ասում, որ գողականներին չեք հանդուրժելու, արտոնյալներ չկան, ո՞նց եք հանդուրժում Սուրեն Խաչատրյանի որդուն, ոստիկանապետն ասաց. «Էլի չեմ հանդուրժում, բայց ո՞վ է ասել, որ Սուրիկ Խաչատրյանի որդուն պետք է կպցնել էդ պիտակները, ստոպ»: Ամբողջությամբ կարդացեք [url=http://www.aravot.am/2015/05/20/573515/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր