4681 դիտում
09:51 18-07-2017
ՄԻԵԴ-ը մինչև օգոստոսի 3-ը ժամանակ է տվել ՀՀ կառավարությանը, որպեսզի Վահան Շիրխանյանի գործով իրենց պարզաբանումները ներկայացնեն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մինչև օգոստոսի 3-ը ժամանակ է տվել ՀՀ կառավարությանը, որպեսզի ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի գործով ՄԻԵԴ ներկայացված բողոքի վերաբերյալ իրենց պարզաբանումները ներկայացնեն:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց, որ ՄԻԵԴ-ը կառավարությունից պահանջել է տրամադրել Շիրխանյանի բոլոր բժշկական փաստաթղթերը, ինչից ՀՀ-ում խուսափել են մինչ օրս: Հիշեցնենք, որ Շիրխանյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է, նա չի կարողանում ինքնուրույն քայլել: Բայց նրա նկատմամբ շարունակվում է որպես խափանման միջոց կիրառվել կալանքը, մի հանգամանք, որը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առնվազն երկու հոդվածի խախտում է:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով իշխանությունները եվրոպացի որոշ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ լրջորեն անհանգստություն են լսել Շիրխանյանի գործով: Արդեն Հայաստանում քննարկումների ժամանակ որոշ չինովնիկներ խոստովանել են, որ այս գործը պրոբլեմ է դառնալու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2722 դիտում
16:32 22-12-2015
ԱԱԾ-ն հորդորում է սպասել, մինչև կավարտվի Վահան Շիրխանյանի ձերբակալման գործով նախաքննությունը
2260 դիտում
12:54 29-03-2017
Եվրոպական դատարանը մերժել է Վահան Շիրխանյանի՝ ՄԻԵԴ ներկայացրած դիմումը. ԱՆ
Այս բաժնից
2107 դիտում
08:00 14-01-2025
Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»
2209 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am