144676 դիտում
12:16 11-03-2017
«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է ԱԺ պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի 86-ամյա հայրը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 11-ին, գիշերը ժամը 01։30-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Ազգային ժողովի պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի հայրը՝ 86-ամյա Լիմինդր Ալեքսանյանը։
Վերջինս տևական ժամանակ առողջական խնդիրներ ունենալու պատճառով գտնվում էր նշված բժշկական կենտրոնի բժիշկների հսկողության տակ։ Նրա մահվան պատճառը եղել է սրտի կանգը։
Լ. Ալեքսանյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 12-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Սուրբ Երրորդություն» եկեղեցում, հուղարկավորությունը՝ մարտի 13-ին։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է Ս. Ալեքսանյանին ու նրա ընտանիքի անդամներին՝ Լ. Ալեքսանյանի մահվան կապակցությամբ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
916 դիտում
22:16 03-02-2025
Պապիկյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր ՊՆ նախարարին
661 դիտում
22:11 03-02-2025
Քննարկվել է քաղաքաշինության ոլորտում օրենսդրության պահանջների ներդաշնակեցման հարցը ԵԱՏՄ շրջանակում
1270 դիտում
22:02 03-02-2025
Արդիականացվել են գործող ծառայողներին ներկայացվող բժշկական պահանջները (մաս 2)