211652_close_icon
views-count52278 դիտում article-date 10:33 23-07-2016

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիմակից ընկերոջ՝ Նորագյուղցի Բոգոյի վրա կրակողը եղել է հայտնի գործարար, ում զինաթափել է ոստիկանության աշխատակիցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հուլիսի 21-ին տեղեկություն էր հրապարակել Երևանում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիմակից՝ «Նորագյուղցի Բոգո» մականվամբ Ռուբեն Կոստանյանին հրազենային վնասվածքներ պատճառելու և կրակողին ոստիկանության աշխատակցի կողմից վնասազերծելու մասին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նորագյուղցի Բոգոյի վրա կրակողը նույնպես հայտնի գործարար է, ով հանրությանը ավելի շատ հայտնի է «Ֆերո սուրճի Ռոբ» մականվամբ: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/21/91002/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի հատկանիշով: Հուլիսի 20-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել «մարմնի տարբեր մասերից արյունահոսող վերք» ախտորոշմամբ մի տղամարդ: Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել էր նույն վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանել էին նաև քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Թորոսյանի և ավագ քննիչ Արման Երիցյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորը Նորագյուղ թաղամասի 177 տան բնակիչ, 50-ամյա Ռուբեն Կոստանյանն է և մինչ նրանք ճշտում էին դեպքի հանգամանքները, հրազենային վնասվածքներով նույն բժշկական կենտրոն էր տեղափոխվել մեկ այլ տղամարդ: Պարզվել էր նաև, որ երկրորդ տեղափոխված վիրավորը Երևան քաղաքի Քանաքեռ-ՀԷԿ 8-րդ շենքի բնակիչ, 44-ամյա Ռոբերտ Ավետիսյանն է: Արդեն տեղում բժիշկներն իրավապահներին հայտնել էին, որ վիրավորներն ի վիճակի չեն խոսելու, քանի որ նրանք գտնվում են վիրահատարանում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նույն օրը, ժամը 13:00-ի սահմաններում Իսակովի պողոտայի թիվ 3/7 հասցեում գործող «555» հացատանը ինչ-որ հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ռ. Ավետիսյանը իր մոտ եղած ատրճանակով կրակել էր Ռ. Կոստանյանի ուղղությամբ՝ վնասելով նրա ձախ սրունքի հատվածը: Այնուհետև այդ պահին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակից, 43-ամյա Ռոբերտ Եփրեմյանը վտանգելով իր կյանքը՝ ներս էր մտել հացատուն և Ռ. Ավետիսյանից պահանջել, որպեսզի վերջինս զենքը վայր դնի, սակայն Ռ. Ավետիսյանը մեկ անգամ էլ կրակոց էր արձակել, ինչից հետո Ռ. Եփրեմյանը մեկ հոգու հետ իր և շատերի կյանքին ու առողջությանը սպառնացող իրական վտանգը կանխելու համար Ռ. Ավետիսանին վնասազերծելու նպատակով իր մոտ եղած հաշվեցուցակային ատրճանակով մեկ անգամ նախազգուշական կրակոց էր արձակել ու տեսնելով, որ այն օգուտ չի տալիս, այնուհետև ձեռնամարտի հնարքով նրան զինաթափել էր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր