Հեղինե Բիշարյանի հայտարարությունը խիստ անհանգստացնում է Արթուր Բաղդասարյանին. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Մենք պիտի պայքարենք ու ապաշնորհ տղամարդկանց ձեռքից վերցնենք իշխանությունը», հայտարարել է ԱԺ պատգամավոր, «Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավորության թեկնածու Հեղինե Բիշարյանը։
«ՉԻ» - Հեղինե Բիշարյանի այս հայտարարությունն, ասում են, խիստ անհանգստացրել է «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին, որովհետև վերջինս դա ընկալել է որպես կուսակցության ներսում իշխանափոխություն իրականացնելու սպառնալիք։ Բա էլ ուրիշ որտե՞ղ Հեղինե Բիշարյանը կարող է «ապաշնորհ տղամարդկանցից» վերցնել իշխանությունը։
Վերջին հաշվով՝ ՕԵԿ-ը երբեք պետության մասշտաբով չի փորձել «ապաշնորհ տղամարդկանց ձեռքից վերցնել իշխանությունը»։ Հակառակը՝ ինչքան «ապաշնորհ տղամարդ» է տեսել վազելով գնացել է հետը համագործակցության հուշագիր ստորագրելու և պաշտոններ ստանալու»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]