10244 դիտում
16:27 19-07-2014
ՕԵԿ առաջնորդը Հեղինե Բիշարյանի միջոցով ձգտում է ավարտին հասցնել իր ապօրինի գործունեությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 19-ի առավոտյան, տխրահռչակ ՕԵԿ-ի ղեկավար Արթուր Բաղդասարյանի թիմակիցները, իրենց դնելով պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինի «ջոկատայինների» տեղը, վերսկսել են Գյուղատնտեսական ակադեմիայի տարածքում գաղտագողի [url=https://shamshyan.com/hy/article/19443/]ապօրինի շինարարական աշխատանքները[/url]: Անգամ փոսեր են փորել և տարածք են բերել անհրաժեշտ շինտեխնիկա, մասնավորապես ավազ, ցեմենտ, երկաթբետոնե կոնստրուկցիաներ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ օրեր առաջ Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի նշված հատվածում որևէ տարածքի ձևափոխման ու շինարարական աշխատանքներ չպետք է իրականացվեն, իսկ հիմա «օրենքի երկիր կառուցող» նախկին ԱԽՔ-ը, իր «թեմուրական ջոկատայինների» հետ անտեսելով դատարանի որոշումը, սկսել է ապօրինի շինարարական գործունեություն իրականացնել:
Օրեր առաջ Ա. Բաղդասարայնի և նրա թիմակիցների ապօրինի աշխատանքները դադարեցվեցին, երբ այնտեղ հավաքվեցին Ագրարային համալսարանի մեծ թվով դասախոսներ և ուսանողներ, իսկ այնտեղ ժամանած ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը «մարգարիտներ շաղ տալով» ասում էր, թե «մենք անօրեն գործողություններ չենք կատարի և կգործենք օրենքի դաշտում»:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի ականատեսներ ասում էին, որ այսօր նշված վայր էր ժամանել նաև ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը, ով սպառնալիքներ տեղալով ասում էր, թե՝ ով ինչ ուզում է, թող որոշի, որոշել ենք կառուցել ու կառուցելու ենք: Իսկ մի քանի ուսանողներ ասում էին. «Երեկ Օպերայում 100 հազար համակիր ու անդամ ունեցող ՕԵԿ առաջնորդ Ա. Բաղդասարյանը 300 հոգանոց միտինգ անելուց հետո չգիտի, թե ոնց դուրս գա մանթրաշից, իր ծանր հրետանուն՝ Հ. Բիշարյանին ուղարկել է, որպեսզի նա ղեկավարի շինարարական աշխատանքները»:
Այս պահին դասախոսական կազմի և ուսանողների շնորհիվ դադարեցվեց ապօրինի շինարարությունը, սակայն Ագրարային համալսարանի դասախոսներն ու ուսանողները մտավախություն ունեն, որ գիշերը «մթության քողի տակ» հայտնի ֆիլմի հերոսների՝ Շուռա Բալագանովի և Պանիկովսկու նման Հ. Բիշարյանն ու Ա. Բաղդասարյանը կրկին գործի կանցնեն:
Իրավիճակի մասին Ագրարային համալսարանի ղեկավարությունը պատրաստվում է հայտնել ոստիկանությանը, որպեսզի նրանց միջամտության շնորհիվ «օրենքի երկիր» կառուցողների ապօրինի գործողությունները կասեցվեն:
[b]SHAMSHYAN.com[/b]-ը պատրաստ է ներկայացնելու երեկ միտինգավորների թվից «ազդված» նախկին ԱԽՔ-ի կուսակցության հակառակ տեսակետը, իսկ ինչու՞ կուսակցության, որովհետև գաղտնիք չէ, որ շինարարության հետևում կանգնած է կուսակցության առաջնորդ Ա. Բաղդասարյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1610 դիտում
10:10 08-10-2014
Հեղինե Բիշարյանի եղբոր որդին՝ ՀՀ Շիրակի մարզի Հովտաշեն համայնքի ղեկավարի պաշտոնո՞ւմ. Ժողովուրդ
4542 դիտում
10:44 10-03-2017
Հեղինե Բիշարյանի հայտարարությունը խիստ անհանգստացնում է Արթուր Բաղդասարյանին. «Չորրորդ իշխանություն»