ՕԵԿ-ականները Հեղինե Բիշարյանի գլխավորությամբ շինտեխնիկայով «գրոհել» են Ագրարային համալսարանը, իսկ ԴԱՀԿ-ի ներկայացուցիչը անմեղսունակի նման դիտում էր կողմերի բանավեճը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ Ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների շնորհիվ Ագրարային համալսարանի տարածքում կասեցվեց ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ ՕԵԿ-ականներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Մհեր Շահգելդյանի «պրարաբությամբ» ապօրինի շինարարությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Մարգարյանը հայտնեց, որ Կենտրոնի դատարանը թույլատրել է իրենց, որպեսզի իրենք նշված հատվածի տանիքը կարգի բերեն սակայն որևէ գործողություն չպետք է կատարվի, բայց ինչպես երևում է ՕԵԿ-ականների համար բարձր ատյանի կայացրած որոշումը «Պեպոյի թղթի նման բարաթ է» , և նրանք տարածք էին բերել երկաթե կոնստրուկցիաներ, քար, ավազ , ցեմենտ, որպեսզի պատ շարեին, քանի որ Հ. Մարգարյանի պնդմամբ իրենք ներքին համաձայնության են եկել Ագրարային համալսարանի հետ տանիքի կառուցման համար:
Այս պահին նշված տարածք են ժամանել ԴԱՀԿ-ի 2 աշխատակից, ովքեր հանդիսատեսի կերպարի մեջ մտած նայում էին, թե ինչպես են բանակցում կողմերը:
Ֆոտոլրագրողի հարցին, հիմա ի՞նչ է անելու ԴԱՀԿ-ն այդ 2 աշխատակիցներից մեկը անմեղսունակ հայացքով միայն պատասխանում էր, դիմեք մեր լրատվական ծառայություն, իսկ հավաքվածներն էլ զայրացած ասում էին, Եթե մի խեղճ ու կրակ ընտանիքի վտարում լիներ ԴԱՀԿ-ականները Մսրա զորքի նման վրա կտային:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի