7283 դիտում
20:04 09-03-2017
Ապրիլի 1-ից կանոնավոր չվեթներ կիրականացվեն Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղով
2016 թվականի դեկտեմբերի 10-ից երկու շաբաթը մեկ անգամ Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնող «Բրասելս Էյրլայնզ» ավիաընկերությունը (կազմակերպիչ «ԱրմՎինգս» տուրօպերատոր) կանոնավոր չվերնթներ իրականացնելու թույլտվություն է ստացել:
2017 թվականի ապրիլի 1-ից հունիսի 24-ը և սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 28-ը «Բրասելս Էյրլայնզ» ավիաընկերությունը «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքներ կիրականացնի շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին:
2017 թվականի հուլիս 1-ից սեպտեմբերի 2-ը «Զվարթնոց» օդանավակայանից չվերթները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին:
Ամառային նավիգացիոն շրջանում չվերթների հաճախականությունն ավելացնում են նաև մի շարք այլ ավիաընկերություններ, մասնավորապես՝ «Աէրոֆլոտ»-ը, «Ավստրիական ավիաուղիներ»-ը, «Էյր Ֆրանս»-ը, «Ֆլայ Դուբայ»-ը, «Էյր Արաբիա»-ն, «Լոտ լեհական ավիաուղիներ»-ը և այլն:
Հիշեցնենք, որ ուղևորահոսքի աճին զուգահեռ չվերթների հաճախականությունն ավելացրել էին նաև «Պոբեդա»-ն, «Քաթար Էյրվեյզ»-ը և այլ ավիաընկերություններ:
Նմանատիպ նյութեր
6751 դիտում
16:07 20-09-2016
Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթներ կիրականացվեն դեկտեմբերի 10-ից
7172 դիտում
16:00 24-02-2022
Flyone Armenia-ն սկսում է Երևան - Մոսկվա - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները
Այս բաժնից
514 դիտում
18:43 22-01-2025
Հայաստան է ժամանել ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությունը
688 դիտում
18:30 22-01-2025
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին
694 դիտում
18:18 22-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին