Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթներ կիրականացվեն դեկտեմբերի 10-ից
Այսօր ArmWings Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և Brussels Airlines ավիաընկերությունը պայմանագիր ստորագրեցին Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղիղ չվերթի վերաբերյալ:
Հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում ուղիղ չվերթի անհրաժեշտությունը՝ ArmWings-ը նախաձեռնեց իրականացնել չվերթը, որպես կատարող ընտրելով ArmWings ավիափոխադրողին, առաջնային համարելով ուղևորների պահանջները:
Առաջին չվերթը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին: Բրյուսելը կրելու է նաև տարանցիկ գործառույթ և կապելու է Հայաստանը այլ երկրների հետ ևս: