Մոսկվայից փող են տվել հայ կոմունիստներին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որը վարչական, բիզնես կամ այլ լծակներ չունի ու հիմնականում մեծահասակներից է կազմված՝ նախընտրական ծախսերի համար գումար է ստացել Ռուսաստանի գործընկերներից:
ՀԿԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Վազգեն Սարգսյանը, սակայն, հերքեց լուրը, թե ռուս կոմունիստներն իրենց ֆինանսավորել են: «Ոչ, մենք ունենք մոտ 25 հազար անդամ, և մեր այդ անդամների տրամադրած գումարներով ենք ձևավորել մեր նախընտրական հիմնադրամի բյուջեն: Մենք դրան երկար ենք պատրաստվել»,- ժխտեց նա:
Իսկ մեր տեղեկություններով՝ Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովն իր հայ գործընկերներին ֆինանսապես օգնել է, որպեսզի Հայաստանում իրենց գաղափարակիրները գոնե գոյություն ունենան:
Կոմունիստներին օգնելը նաև ՌԴ իշխանությունների քաղաքականությունն է: Չէ որ կոմունիստական գաղափարախոսությունն ասոցացվում է ՌԴ-ի հետ, ու մեր երկրում դրա համակիրները համարվում են ռուսամետներ և Ռուսաստանի ազդեցությունը կրողներ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]