Իբրահիմովիչը ընդունել է իր մեղքն ու բաց կթողնի երեք հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը ընդունել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի ներկայացրած մեղադրանքները` «Բորնմուտի» հետ խաղում (1:1) ցուցաբերած վարքագծի համար:
Շվեդ ֆուտբոլիստը որակազրկվել է երեք խաղով և տուգանվել: Հիշեցնենք, որ «Բորնմուտի» հետ խաղում Իբրահիմովիչը արմունկով հարվածել էր մրցակցի պաշտպան Թայրոն Մինգզին:
Այժմ Իբրահիմովիչը բաց կթողնի ԱՊԼ-ի առաջնությունում «Սաթուհեմփթոնի» և «Միդլսբրոյի» հետ հանդիպումները, ինչպես նաև Անգլիայի Գավաթի խաղը` «Չելսիի» հետ:



