Իբրահիմովիչը բաց կթողնի «Բարսելոնա»-ի հետ հանդիպումը
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Բարսելոնա»-ի հետ կայանալիք կարևորագույն հանդիպումը, տեղեկացնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը:
Շվեդ խաղացողը կրնկի վնասվածք է ստացել: Նախկինում ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչ Լորան Բլանը հայտարարել էր, որ Իբրահիմովիչը կապաքինվի մինչև «Բարսելոնա»-ի հետ կայանալիք խաղը, սակայն լրացուցիչ բուժննման արդյունքները ցույց են տվել, որ շվեդ խաղացողը դեռևս լիովին չի ապաքինվել: