Իբրահիմովիչը բաց կթողնի «Լանս»-ի դեմ հանդիպումը
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը հայտարարել է, որ թիմի առաջատար Զլատան Իբրահիմովիչը բաց կթողնի Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրում «Լանս»-ի հետ կայանալիք հանդիպումը:
«Իբրահիմովիչի ապաքինումը բարեհաջող է ընթանում: Սակայն Զլատանը դեռ պատրաստ չէ մարզվել, առավելևս խաղալ»,- Բլանի խոսքերը մեջբերում է Reuter-ը:
Նշենք, որ շվեդ հարձակվողը ապաքինվում է սրունքաթաթի վնասվածքից: