Ֆրենկ Լեմպարդ. Պոգբան չի ցուցադրում այն խաղը, որի համար վճարել են 105 մլն եվրո
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդը իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին:
«Երբ ֆուտբոլիստի համար վճարում են 105 մլն եվրո, ապա նա պետք է ավելի լավ խաղա: Միթե՞ Պոլը խաղում է այն գումարի չափով, որն իր համար վճարել են: Նրանից ավելի շատ բան են սպասում:
Նա ունի մշտական խաղային պրակտիկա, սակայն առայժմ ունակ չէ փոխել խաղի ընթացքը: Նրան ժամանակ է պետք տալ և սպասել հաջորդ մրցաշրջանին, որպեսզի տեսնենք, թե արդյոք բարելավել է իր խաղը: Այն գումարների դիմաց, որ վճարել են, նա պետք է գերիշխող կիսապաշտպան լինի», ասել է Լեմպարդը: