Ֆրենկ Լեմպարդ. Ես հիացած եմ Թրամպից
«Նյու-Յորք Սիթիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը իր վերաբերմունքն է հայտնել ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամպի հանդեպ:
«Ինձ ոգեւորում է այն, որ իմ դուստրերը խոսում են քաղաքականության ու Թրամպի մասին` եւ տանը, եւ Լոնդոնում: Երբ երեխաները նման թեմաներով են հետաքրքրվում, քննարկում դրանք դպրոցում, դա լավ է:
Այո, քաղաքականության մեջ որոշակի բացասական երանգներ կան, սակայն ես հիացած եմ Թրամպով: Նա շատ հետաքրքիր անձնավորություն է: Կարելի է նրան ատել կամ սիրել, բայց նա սիպում է իր մասին խոսել», ասել է Լեմպարդը: