211652_close_icon
views-count2495 դիտում article-date 10:24 07-03-2017

ՀԱԿ-ում փոշմանել են, որ ՀԺԿ-ի հետ պաշտոնապես դաշինք են կնքել. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ վստահելի աղբյուրի՝ ՀԱԿ-ում արդեն հասկացել են, որ անհրաժեշտ 7 տոկոս քվեների չեն ձգում, և փոշմանել են, որ ՀԺԿ-ի հետ պաշտոնապես դաշինք են կնքել, այլ ոչ թե պարզապես հարկ եղած դեպքում ընդգրկել են Ստեփան Դեմիրճյանին ՀԱԿ կուսակցության ցուցակում։ Մեր աղբյուրի վկայությամբ, որպեսզի քվեների այդ պակասը լրացնեն, որոշվել է լայն շրջանառության մեջ դնել ու տարածել ամենավատ նյութերը ՀՀԿ-ի վերաբերյալ, սակայն դա անել ոչ թե ՀԱԿ ղեկավար կազմի շուրթերով, այլ՝ համացանցում, երիտասարդ ակտիվիստների ուժերով։ ՀԱԿ-ում դա դիտարկում են որպես իշխանությանը շանտաժի ենթարկելու միջոց՝ հույս ունենալով պակասորդը լրացնել թվանկարչական «բոնուսով», ինչպես դա արվել էր 2012-ին։ Սակայն նրանք հասկանում են, որ այս անգամ շատ ավելի մեծ «բոնուսի» կարիք ունեն, և մեծ կասկածներ ունեն, որ իշխող կուսակցությունը հանուն ՀԱԿ-ի սիրուն աչքերի կցանկանա իր ձեռքերը կեղտոտել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր