ԿԸՀ ներկայացվեց վերջին քաղաքական ուժի՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ընտրական ցուցակը
Այսօր՝ փետրվարի 16-ին, ԿԸՀ ներկայացվեց վերջին քաղաքական ուժի՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ընտրական ցուցակը:
Ցուցակը ԿԸՀ ներկայացրեց ՀԱԿ անդամ Արմեն Խաչատրյանը: ՀԱԿ-ի ցուցակը բաղկացած է 141 հոգուց:
Ստորև ներկայացնում ենք ցուցակի առաջին 10 համարները՝
1. Լևոն Տեր-Պետրոսյան
2. Ստեփան Դեմիրճյան
3. Լևոն Զուրաբյան
4. Զոյա Թադեւոսյան
5. Արամ Մանուկյան
6. Գագիկ Ջհանգիրյան
7. Վահագն Խաչատրյան
8. Լիդա Մելիքյան
9. Դավիթ Մաթևոսյան
10. Ստեփան Մինասյան