211652_close_icon

ՀՀ ֆինանսների նախարարությունը կթողարկի 500-ից մինչև 700 միլիոն դոլարին համարժեք եվրոբոնդեր. «Հայկական ժամանակ»

views-count2300 դիտում article-date 10:07 07-03-2017
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հավանաբար մինչև այս տարվա հուլիս, ՀՀ ֆինանսների նախարարությունը կթողարկի 500-ից մինչև 700 միլիոն դոլարին համարժեք եվրոբոնդեր։ Մեր տեղեկություններով, այս քայլին գնալու քաղաքական որոշումը արդեն իսկ կայացված է։ Այս թողարկման առանձնահատկությունը կլինի այն, որ եվրոբոնդերը արտահայտված են լինելու ոչ թե արտարժույթով, այլ դրամով։ Ներկայումս ընթանում են դրա նախապատրաստական աշխատանքները։ Որոշակի խնդիրներ են ծագում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պետական պարտքի առավելագույն ՝ ՀՆԱ-ի 60 տոկոսի սահմանաչափը գերազանցելու հետ կապված։ Այսինքն, եթե եվրոբոնդերով կառավարությունը ներգրավի նոր պարտք, ապա դա կարող է գերազանցել նշված սահմանաչափը, իսկ օրենքով դա արգելված է։ Բացառված չէ, որ կառավարությունը նախաձեռնի նաև այդ օրենքում փոփոխություն կատարելու գործընթացը և բարձրացնի շեմը մինչև 70 տոկոս»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր