Խոսեպ Գվարդիոլա. «Չելսիին» հնարավոր չէ կանգնեցնել
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել ԱՊԼ-ի առաջատար «Չելսիի» մասին:
«Ափսոս, որ «Չելսին» այդքան առաջ է անցել: Մենք «Չելսիից» 7 միավորով ենք ետ մնում, սակայն նրան պարզապես հնարավոր չէ կանգնեցնել:
Միևնույն ժամանակ ցանկանում եմ ասել, որ մենք լավ ենք խաղում: Դրա համար էլ արդյունք կա: Այժմ մենք մի իրավիճակում, երբ հաղթանակի դեպքում պահպանում ենք մեր տեղը: Բայց եթե պարտվենք, մենք կկորցնենք այդ տեղը: Մենք իրավունք չունենք ոչ մի մրցաշարում պարտվել: Խաղացողներն այդ մասին գիտեն», ասաց Գվարդիոլան:



