Հուսով եմ՝ մարդիկ ընտրությունները կընկալեն որպես մրցակցություն, ոչ թե հաշվեհարդարի թատերաբեմ. Արփինե Հովհաննիսյան
ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հույս ունի, որ քարոզարշավի ընթացքում այլեւս միջադեպեր չեն գրանցվի:
Այսօր՝ մարտի 5-ին, լրագրողները հարցրեցին նախարարին, թե ինչպես է գնահատում ՀՀԿ-ականների մասնակցությամբ վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերին:
«Ուզում եմ հավաստիացնել, որ շատ հաճախ գուցե անձնական որեւէ հարաբերությունների սրումը, ինչը թերեւս ինչ որ առումով բնական է այս լարվածության ֆոնին, կարող է հանգեցնել այսպիսի իրավիճակների: Հուսով եմ՝ դրանք այլեւս չեն կրկնվի, եւ մարդիկ կկարողանան սա ընկալել որպես մրցակցություն, ոչ թե անձնական հաշվեհարդարի թատերաբեմ»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի