211652_close_icon
views-count8081 դիտում article-date 21:38 04-03-2017

ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է: ԱԻ նախարարը հանդիպեց Սյունիքի մարզի փրկարարական վարչության, Գորիս և Կապան քաղաքների հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմի հետ: Դ. Տոնոյանը ծանոթացավ հրշեջ-փրկարարական ջոկատների տեխնիկական հագեցվածությանը, շենքային պայմաններին ու ընթացիկ աշխատանքներին: Աշխատանքային այցի հաջորդ կայանը Մեղրի քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատն էր և Ագարակ քաղաքի հենակետը: Իր խոսքում ԱԻ նախարարը հատկապես կարևորեց Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ստորաբաժանումների երկկողմանի աշխատանքն ու համագործակցությունը մարզային և համայնքային կառույցների հետ: Այցելության ընթացքում նախարար Տոնոյանը մի շարք հանձնարարականներ տվեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանին և Սյունիքի մարզի փրկարարական վարչության պետ փ/ծ փոխգնդապետ Բ. Զաքարյանին մարզային հրշեջ-փրկարարական ջոկատների և հենակետերի աշխատանքի արդիականացման վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր