211652_close_icon
views-count3454 դիտում article-date 13:50 23-05-2017

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Մեքսիկական Միացյալ նահանգներում է

Մայիսի 22-ից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դ. Տոնոյանն աշխատանքային այցով Մեքսիկական Միացյալ Նահանգներում է: Այցի հիմնական նպատակն է մասնակցել Մեքսիկայի Կանկուն քաղաքում ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման 2017 թ. Գլոբալ պլատֆորմին, որի աշխատանքները կմեկնարկեն մայիսի 24-ին: Միջոցառման հիմնական առաքելությունն է հնարավորություն ընձեռել կառավարություններին, ՀԿ-ներին, գիտնական-փորձագետներին, ինչպես նաև` ՄԱԿ-ի կազմակերպություններին կատարել փորձի փոխանակում և մշակել ռազմավարական ուղեցույց՝ ԱՌՆ գլոբալ համաձայնագրերի (Հյոգոյի և Սենդայի գործողությունների ծրագրեր) կյանքի կոչման համար: Գլոբալ պլատֆորմում ընդգրկված է շուրջ 5000 մասնակից աշխարհի տարբեր երկրներից, որոնց թվում են պետությունների ղեկավարներ, նախարարներ, կառավարությունների այլ ներակայացուցիչներ, ականավոր փորձագետներ, գիտնականներ և այլք: Աշխատանքային այցի շրջանակում նախարար Դ. Տոնոյանը հանդիպումներ է ունենալու տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախարարի առաջին հանդիպումը եղել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ԱՌՆ գծով հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Գլասերի հետ: Հանդիպմանը հիմնականում քննարկվել են ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակի (UNISDR) և առհասարակ ՄԱԿ-ի շրջանակներում համագործակցության (ինչպես ՄԱԿ-ի այնպես էլ, ՄԱԿ-ի հովանու ներքո այլ երկրների հետ, այդ թվում` հարևան) ընդլայնման հնարավորությունները: Հայաստանը պատրաստականություն է հայտնել դառնալ տարածաշրջանային պլատֆորմը հյուրընկալող երկիր: Հանդիպման ընթացքում նախարար Դ. Տոնոյանը նշել է, որ նախարարությունը ընդունում և բարձր է գնահատում UNISDR-ի կարևոր դերը՝ Հայաստանին ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար շարունակաբար տրամադրվող աջակցության համար, որի շնորհիվ Հայաստանը վերածվել է արձագանքման կողմնորոշում որդեգրած պետությունից ռիսկերի իրազեկության բարձրացման և դիմակայունթյան ստեղծման երկրի՝ ձգտելով կենտրոնացնել ջանքերը՝ Սենդայի գործողությունների ծրագիրը և Կայուն զարգացման նպատակներն իրականացնելու ուղղությամբ: Նախարարը նշել է նաև, որ Հայաստանն ակտիվորեն կներգրավվի «Դարձնել քաղաքներն առավել դիմակայուն. իմ քաղաքը պատրաստվում է» գլոբալ արշավին՝ նպատակ հետապնդելով ընդգրկել նոր քաղաքներ, ներկայացնել քույր քաղաքների մշակույթը և երաշխավորել քաղաքային միջավայրում տասը առաջին անհրաժեշտության խնդիրների արդյունավետ կյանքի կոչումը: Աղետների ռիսկի կառավարման հարցում Դ. Տոնոյանը կարևորել է միասնական իրավական շրջանակը, որն իր մեջ կներառի ինչպես բնակչության պաշտպանությունը, այնպել էլ քաղաքացիական պաշտպանությունը: Երկրորդ աշխատանքային հանդիպումը Դ. Տոնոյանն ունեցել է Մեքսիկայի քաղաքացիական պաշտպանության ազգային համակարգող Լուիս Ֆելիպ Պունետոյի հետ: Այս հանդիպման ընթացքում պաշտոնյաները կարևորել են երկու երկրների միջև համագործակցությունն ԱՌՆ ոլորտում՝ հաշվի առնելով այն, որ թե Հայաստանը, թե Մեքսիկան գտնվում են սեյսմավտանգ գոտիներում, ունեն աղետային պահպանվող ռիսկեր, որոնք դեռևս ակտուալ են: Հանդիպմանը նախանշվել են նաև երկու երկրների միջև համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները: Պաշտոնյաների քննարկումների համաձայն՝ կտարվեն աշխատանքներ մոտ ժամանակներս երկու պետությունների միջև հուշագիր կնքելու ուղղությամբ: Նշենք նաև, որ աշխատանքային հանդիպումներից մեկի ընթացքում ՀՀ ԱԻՆ պատվիրակությունը մասնակիցներին ներկայացրել է աղետների ռիսկի կառավարման ՀՀ ազգային ռազմավարությունը:

Նմանատիպ նյութեր