211652_close_icon
views-count71657 դիտում article-date 12:53 03-03-2017

Արտակարգ դեպք Երևանում. տղամարդը բարձրացել է վերամբարձ կռունկի վրա և սպառնում է ցած նետվելով ինքնասպան լինել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ 50-60 տարեկան տղամարդը Երևանում՝ Խանջյան փողոցի վրա գտնվող Jose ակումբի մոտ, բարձրացել է վերամբարձ կռունկի վրա և սպառնում է, որ ինքնասպան կլինի՝ իրեն ցած նետելով։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել մեծ թվով ոստիկաններ ու փրկարարներ։ Տղամարդու հետ բանակցություններ են վարում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը։ Օպերատիվորեն ժամանել է նաև 1-03 շտապօգնության բժիշկների խումբը։ Դեպքի վայրում մի կին կա, ով ներկայացավ այդ տղամարդու ազգական և ասում էր, որ տղամարդը պահանջում է 3 մլն դրամ՝ ինչ-որ պարտքեր մարելու համար։ Ոստիկանությունը պարզում է տղամարդու ինքնությունը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր