Ռոնալդուն մեքենայով ընթանալիս կոպիտ խախտում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտից մեքենայով դուրս գալիս խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները:
Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Լաս-Պալմասի» հետ խաղից (3:3) հետո պորտուգալացին լքել է մարզադաշտը: Ռոնալդուն անտեսել է լուսացույցի կարմիր լույսը` խախտում կատարելով հենց ոստիկանների աչքի առջև, որոնք կառավարում էին խաչմերուկի երթևեկությունը:
Սակայն ոստիկանները չեն արձագանքել Ռոնալդուի կոպիտ խախտմանը: Ֆուտբոլիստի հետ մեքենայում է եղել նաև նրա ընկերուհին` Ջորջինա Ռոդրիգեսը:



