211652_close_icon
views-count57621 դիտում article-date 11:46 14-06-2019

Երևանում Nissan-ի վարորդը կոպիտ կերպով խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները՝ ստեղծելով վթարային իրավիճակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին ամիսներին ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայության արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկել մեծ թվով օրինախախտ վարորդների, ովքեր իրենց դասելով օրենքից վեր՝ կոպտագույն ձևի խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները։ Շատ վարորդների տրանսպորտային միջոցներ էլ տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ։ Ինչքան էլ ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կատարի, միևնույն է՝ լինում են վարորդներ, ովքեր արհամարհած ունեն ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման վրա ու մայրաքաղաքում ու մարզերում «զվռնում են» կոպիտ խախտումներով։ Նման ճանապարհային կոպիտ խախտում է կատարում Nissan մակնիշի 17 CO 017 համարանիշի ավտոմեքենայի վարորդը. Չարենց փողոցի 46 հասցեում հետընթացով կտրում-անցնում է Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկը՝ վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ օրինախախտ վարորդը ճանապարհային ոստիկանության կողմից կհայտնաբերվի և իր կատարած խախտման համար բացատրություն կտա ՃՈ ծառայողին։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր