«Ռեալը» գերազանցեց «Բարսելոնայի» ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Ռեալը» «Լաս-Պալմասի» հետ խաղում (3:3) ռեկորդ սահմանեց:
Մադրիդցիները գոլ խփեցին 45-րդ խաղն անընդմեջ` գերազանցելով իսպանական ֆուտբոլի ռեկորդը` 44 խաղ: Նախորդ ռեկորդը պատկանում էր «Բարսելոնային» և սահմանվել էր 1942-1944 թվականներին:
Այս մրցաշրջանում «Ռեալն» արդեն գերազանցել էր «Բարսայի» ռեկորդներից մեկը` անպարտելի անընդմեջ հանդիպումների քանակով:



