Մոլդովան հետ է կանչում Ռուսաստանում իր դեսպանին
Մոլդովայի կառավարությունը որոշում է կայացրել հետ կանչել Մոսկվայում իր դեսպանին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Մոլդովայի ԱԳ փոխնախարար Դանիել Մորարը: Սակայն պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:
Դեսպան Դմիտրի Բրագիշին հետ կանչելու մասին համապատասխան որոշումը պետք է ստորագրի Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:
Նշենք, որ Բրագիշը զբաղեցնում է Մոսկվայում դեսպանի պաշտոնը 2015թ.-ի նոյեմբերից: