211652_close_icon

Հայաստանը հետ է կանչում Իսրայելում իր դեսպանին

views-count7051 դիտում article-date 21:38 01-10-2020
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով Իսրայելի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության թեմային, հայտարարեց, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի վերաբերյալ ԱԳՆ-ն վերջին անգամ հստակ արտահայտվել է հուլիսին ԱԳ նախարարի մակարդակով, հարցը մշտապես եղել է երկկողմ օրակարգում: «Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը մեզ համար անընդունելի է: Մենք մեր իսրայելցի գործընկերներին բազմիցս հայտնել ենք այդ մասին: Այն հատկապես ցավալի է այս ընթացքում, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ագրեսիա է իրականացնում Հայաստանի ու Արցախի դեմ: Այս օրերին միջազգային ողջ հանրությունը կոչ է անում դադարեցնել մարտական գործողությունները, իսկ իսրայելական կողմը շարունակում է զենքի մատակարարումն Ադրբեջանին: Իսրայելի այս գործելաոճը մեզ համար անընդունելի է: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ԱԳՆ-ն որոշում է կայացրել խորհրդակցությունների նպատակով ետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր