211652_close_icon
views-count4576 դիտում article-date 16:30 30-10-2021

Քուվեյթը Բեյրութից հետ է կանչում իր դեսպանին

Քուվեյթի ղեկավարությունը խորհրդակցություններ անցկացնելու համար Բեյրութից հետ է կանչել իր դեսպանին՝ միաժամանակ պահանջելով իրենց երկրում Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատարին 48 ժամվա ընթացքում լքել երկիրը:

Ինչպես փոխանցում է Ria Novosti-ն, այս մասին ասվում է Քուվեյթի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Ելնելով նրանից, ինչը պատմականորեն կապում է Քուվեյթի Պետությունը եղբայրական Սաուդյան Արաբիայի հետ, արտաքին գործերի նախարարությունը որոշում է ընդունել խորհրդակցությունների համար հետ կանչել Լիբանանի Հանրապետությունում իր դեսպանին և պահանջել է էմիրաթում լիբանանյան դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին 48 ժամվա ընթացքում լքել երկիրը»։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիան և Բահրեյնը՝ ի պատասխան Լիբանանի ինֆորմացիայի նախարարի՝ Եմենում հակամարտության մասին հայտարարության, Լիբանանի դեսպաններին իրենց երկրներից արտաքսել էին։

Նմանատիպ նյութեր