«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները հարձակվել են Պոգբայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան բախում է ունեցել թիմի մի խումբ երկրպագուների հետ:
Միջադեպը տեղի է ունեցել Մանչեսթերի սրճարաններից մեկում, որտեղ 23-ամյա ֆրանսիացին ճաշելիս է եղել ընկերների հետ:
Պոգբան շատ հանգիստ տոնով մերժել է երկրպագուներից մեկին ինքնագիր տալ, սակայն երկրպագուները ֆրանսիացու արձագանքը համարել են անհարգալից, վիրավորական, նրա վրա ափսե նետել, իսկ հետո հարձակվել:
Սրճարանի աշխատակիցները ոստիկանություն են կանչել, սակայն երբ այն ժամանել է, միջադեպի մասնակիցներն արդեն հասցրել էին հեռանալ: