211652_close_icon
views-count4964 դիտում article-date 22:57 10-05-2016

«Վեսթ Հեմի» երկրպագուները հարձակվել են «Մանչեսթեր Յունայթեդի» ավտոբուսի վրա, խաղը հետաձգվել է. տեսանյութ

«Վեսթ Հեմի» երկրպագուները հարձակվել են «Մանչեսթեր Յունայթեդի» ավտոբուսի վրա, որտեղ գտնվել են մարզիչներն ու խաղացողները: Հարձակումը տեղի է ունեցել այս թիմերի միջև Անգլիայի առաջնության խաղից առաջ: Միջադեպի պատճառով հանդիպման սկիզբը հետաձգվել է: Հյուրերը ուշացել են մարզումից և մրցավար Մայք Դինին խնդրել են ժամանակ հատկացնել, այնքան, որքան ուշացել են մարզադաշտ գալիս: Մրցավարը համաձայնվել է և խաղը հետաձգվել է 45 րոպեով: Ոստիկանությունը խուլիգանների դեմ արտասվաբեր գազ է կիրառել: Նշենք, որ այսօր կայանալիք հանդիպումը «Վեսթ Հեմի» պատմության մեջ վերջինը կլինի «Բոլեյն Գրաունդ» մարզադաշտում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր