Մինո Ռայոլան՝ «Մանչեսթեր Յունայթեդի» և Պոգբայի մասին. «Ամեն ինչ ավարտված է»
Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան, որը ներկայացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի շահերը, խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին:
Իտալական Tuttosport պարբերականին տված հարցազրույցում Ռայոլան՝ խոսելով Պոգբայի և «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, հայտարարել է. «Ամեն ինչ ավարտված է»:
Ֆրանսիացու պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը:
Պոգբան անգլիական ակումբում հանդես է գալիս 2016 թվականից՝ «Յուվենտուսից» վերադառնալուց հետո: Այս մրցաշրջանում նա ԱՊԼ-ում մասնակցել է 8 խաղի և դարձել 1 գոլի հեղինակ: