Մեկ ձայնի համար առաջարկվում է մինչև 30 հազար դրամ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Որքան մոտենում է խորհրդարանական ընտրությունների օրը, քաղաքական ուժերն ավելի են սկսում լարվել և գործի դնել իրենց ռեսուրսները, բացել «հորած» քսակները և փորձել այդ կերպ ձայներ ապահովել իրենց կուսակցությունների համար։
«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ հատկապես Արարատի մարզում արդեն ընտրակաշառքի լուրջ թվերի մասին են խոսում։ Իշխող կուսակցության համար աշխատողները տնետուն են մտնում և մեկ ձայնի համար առաջարկում մինչև 30 հազար դրամ։
Բայց նկատենք, որ միևնույն ժամանակ քաղաքացիներին վստահեցնում են, թե դա տալիս են կանխավճար, ու որքան մոտենա ընտրությունների օրը, ընտրակաշառքների թիվը ավելի է մեծանալու»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]