Եթե Օհանյանին հույս չտային, ինքը չէր մտնի քաղաքականություն. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում արդեն հասկացել են, որ չեն կարողանալու հաղթահարել 7 տոկոսի շեմը և չեն հայտնվելու ԱԺ-ում։ Հիասթափությունն այն աստիճան է, որ այդ դաշինքի մաս կազմող «Համախմբում» կուսակցության ԱԺ պատգամավորներից և ոչ ոք ԱԺ քառօրյային ամբիոնից ելույթ չի ունենում։
Սեյրան Օհանյանն էլ վերջերս մի նեղ միջավայրում խոստովանել է, որ եթե իրեն հույս չտային, որ իրենց դաշինքը կմիանա Գագիկ Ծառուկյանի դաշինքին և համատեղ մեկ դաշինքով կգնան ընտրությունների՝ ինքը չէր մտնի քաղաքականություն»։
[b]Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում:[/b]