922 դիտում
13:28 22-04-2024
Եթե հույս ունենայինք, որ այս իշխանության քաղաքականության միջոցով հնարավոր էր ունենալ այլընտրանքային արտաքին քաղաքականություն՝ չէինք հեռանա համակարգից. Արա Այվազյան
Հայաստանը պետք է փոխի արտաքին քաղաքականության բովանդակությունն ու ռազմավարությունը:
Այս մասին «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի հիմնադիր դիվանագետների մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը։
«Քաղաքական ու դիվանագիտական միջոցներով պետք է կառուցել ներքին ու տարածաշրջանային այնպիսի հակաուժ, որը կզսպի մեր թշնամիների ծավալապաշտական նկրտումները։ Պատմության մեջ երբեք չի եղել հարատև խաղաղություն»,- նշեց նախկին նախարարը:
Արա Այվազյանի խոսքով՝ խաղաղության կհասնենք այն ժամանակ, երբ Հայաստանը կվերականգնվի, իր մեջ ուժ կգտնի ու կդառնա այն հակաուժը, որը կբալանսավորի մեր հակառակորդի ծավալապաշտական ձգտումները։
«Եթե հույս ունենայինք, որ այս իշխանության քաղաքականության միջոցով հնարավոր էր ունենալ այլընտրանքային արտաքին քաղաքականություն՝ չէինք հեռանա։ Մենք տեսնում ենք, որ այս իշխանությունը որդեգրել է մի քաղաքականություն, որից չի ուզում հետ կանգնել։ Անկեղծ ասած՝ ես ու իմ բոլոր գործընկերներն, իսկապես, ուրախ կլինեինք, որ սխալված լինեինք, բայց, ցավոք սրտի, ժամանակը ցույց տվեց, որ մենք այդքան էլ չենք սխալվել»,- շեշտեց նախկին նախարարը:
ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հավելեց, որ դիվանագետները հայ են առաջին հերթին:
«Ցանկացած հակահայկական քայլ որևէ կերպ չի տեղավորվում մեր մտքում և մենք ոչ միայն քննադատելու ենք, այլ նաև ցույց ենք տալու ճանապարհ: Զարգացումներն այնպիսին են, որ իշխանությունը ոչ միայն չի փոխելու իր դիրքորոշումը, այլ շատ ավելի սաստկացնելու է դիմադրության հանդիպելիս: Դիվանագիտական մասով՝ ցանկացած ստորագրություն կարելի է հետ կանչել, բայց պարզ բանաձև կա այստեղ, եթե բանակցողը չփոխվի ու վա բանկ գնա, ապա ամեն բան կախված է լինելու մեզնից՝ բոլորից»,- ընդգծեց Մելիքյանը:

Նմանատիպ նյութեր
1933 դիտում
21:59 10-02-2023
ՆԳՆ-ն արդյունավետ կլիներ, եթե ունենայինք հայրենասեր, պետականամետ իշխանություն. Գագիկ Համբարձումյան. Oragir.news
Այս բաժնից
994 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1132 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա
733 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի