211652_close_icon
views-count5010 դիտում article-date 15:07 04-02-2017

Սպիտակ Տունը հերքել է տեղեկությունը, թե Թրամփը Տիմոշենկոյին խոստացել է օգնել Կիևին

ԱՄՆ-ի ադմինիստրացիան հերքել է շրջանառվող լուրերն այն մասին, թե երկրի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է Յուլյա Տիմոշենկոյին, որ կօգնի Կիևին, գրում է The Washington Post պարբերականը։ Թրամփը և Տիմոշենկոն հանդիպել են փետրվարի 2-ին, Վաշինգտոնի «Hilton» հյուրանոցում և նախաճաշել։ Ականատեսների վկայությամբ՝ Թրամփը խոստացել է, որ կաջակցի Կիևին ու վստահեցրել է Տիմոշենկոյին, որ ԱՄՆ-ն չի չեղարկի ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները։ Այդուհանդերձ, Սպիտակ Տանը մտահոգ են շարունակում մնալ Ուկրաինայի արևելքի իրավիճակով։ Տիմոշենկոյի ներկայացուցիչները նույնպես հաստատել են, որ նա հանդիպել է Թրամփի հետ, սակայն հրաժարվել են մեկնաբանություններից։

Նմանատիպ նյութեր