211652_close_icon

Սպիտակ տունը հրապարակել է Զելենսկու և ԵՄ առաջնորդների հետ Թրամփի հանդիպման ժամանակացույցը

views-count367 դիտում article-date 09:00 18-08-2025
Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը երկուշաբթի օրը կսկսվի Երևանի ժամանակով 21:15-ին և կտևի մեկ ժամ: 23:00-ին նախատեսված է ԱՄՆ նախագահի և եվրոպական առաջնորդների բազմակողմ հանդիպման մեկնարկը: Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան ժամանակացույցից։ 

Սպիտակ տան ղեկավարի հետ հանդիպման կմեկնեն նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին: Հանդիպմանը մասնակցելու իր ծրագրերի մասին հայտնել է նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Նմանատիպ նյութեր