Անգլիա. «Լեսթերի» փառահեղ վերադարձն ու Դրինքուոթերի սուպերգոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Լեսթերը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»:
Սա Անգլիայի գործող չեմպիոնի առաջին հանդիպումն էր` Կլաուդիո Ռանիերիի պաշտոնանկությունից հետո, և «Լեսթերը» թերևս այս մրցաշրջանում իր լավագույն խաղն անցկացրեց` ցուցադրելով չեմպիոնական ֆուտբոլ:
Թիմը, որը նախորդ 5 խաղերում միայն պարտություն էր կրել ու ոչ մի գոլ չէր խփել, այս անգամ տպավորիչ հարձակողական մարտավարությամբ խաղաց: Ջեյմի Վարդին, որը վերջին անգամ ԱՊԼ-ում գոլի հեղինակ էր դարձել դեռևս 2016թ. նոյեմբերին, հիշեցրեց իր մասին` դուբլ ձևակերպելով:
Այս հաղթանակից հետո «Լեսթերը» դուրս եկավ վտանգավոր գոտուց և 24 միավորով բարձրացավ 15-րդ տեղ: «Լիվերպուլը» 49 միավորով 5-րդ տեղում է:
[b]Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր
[/b]«Լեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»՝ 3:1
Ջեյմի Վարդի, 28, 60, Դենիել Դրինքուոթեր, 39 - Ֆիլիպե Կոուտինյո, 68