211652_close_icon
views-count4177 դիտում article-date 16:12 22-11-2015

Անգլիա. Ֆանտաստիկ իրադարձություններ, Կլոպի «դաժան» դասը «Մանչեսթեր Սիթիին» և «Լեսթերի» զարմանալի ֆենոմենը. տեսանյութ

Ֆանտաստիկ իրադարձություններ տեղի ունեցան Անգլիայի Պրեմիեր-լիգայի 13-րդ տուրում, որոնք դեռ երկար կհիշվեն: Նախ, մրցաշարային աղյուսակը գլխավորող երկու թիմերը՝ «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը» պարտություն կրեցին: Տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ջախջախիչ՝ 1:4 հաշվով պարտություն կրեց Յուրգեն Կլոպի «Լիվերպուլից»: Լիվերպուլցիները գերազանց հանդիպում անցկացրեցին, թիմի խաղը տեղ-տեղ հիշեցնում է Կլոպի դարաշրջանի Դորտմունդի «Բորուսիային»՝ հրաշալի կոմբինացիոն, արագ և հարձակողական, որի դեմ աստղային «Սիթին» անզոր էր: Լոնդոնի «Արսենալը» գերդրամատիկ խաղում պարտություն կրեց «Վեսթ Բրոմվիչից»՝ 1:2: Արսեն Վենգերի սաները բազմաթիվ գոլային պահեր չօգտագործեցին, իսկ խաղավերջում Սանտի Կասորլան չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը: Առաջատարների պարտությունից օգտվեց առաջնության սենսացիոն հայտնությունը՝ «Լեսթերը», որը 3:0 հաշվով արտագնա հաղթանակ տանելով «Նյուքասլի» նկատմամբ, առաջին անգամ Պրեմիեր-լիգայի պատմության մեջ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Այս խաղում պատմական ռեկորդի հեղինակ դարձավ »Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին, որը աչքի ընկավ Պրեմյեր լիգայի 10-րդ խաղում անընդմեջ՝ կրկնելով Հոլանդիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ռմբարկու Ռուդ վան Նիստելրոյի ռեկորդը: 2-րդ տեղ բարձրացավ «Մանչեսթեր Յունայթեդը», որը նույնպես դրամատիկ խաղում 2:1 հաշվով հաղթեց «Ուոթֆորդին», ընդ որում, հաղթական գոլը գրանցվեց վերջին րոպեին՝ մրցակցի ինքնագոլի շնորհիվ: Այս տուրից հետո «Լեսթերը» վաստակեց 28 միավոր, 27 միավորով 2-րդը «Մանչեսթեր Յունայթեդն» է: 3-4-րդ տեղերը բաժանող «Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին» ունեն 26 միավոր: [b]Անգլիայի Պրեմիեր-լիգա, 13-րդ տուր[/b] «Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»՝ 1:4 Սերխիո Ագուերո, 44 – Էլյակիմ Մանգալա, 7 (ինքնագոլ), Ֆելիպե Կոուտինյո, 23, Ռոբերտո Ֆիրմինո, 32, Մարտին Շկրտել, 81 «Նյուքասլ» - «Լեսթեր Սիթի»՝ 0:3 Ջեյմի Վարդի, 45, Լեոնարդո Ուլոա, 62, Սինձի Օկազակի, 83 «Ուոթֆորդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2 Տրոյ Դինի, 87 (11մ) – Մեմֆիս Դեպայ, 11, Տրոյ Դինի, 90+1 (ինքնագոլ) «Վեսթ Բրոմվիչ» - «Արսենալ»՝ 2:1 Ջեյմս Մորիսոն, 35, Միկել Արտետա, 41 (ինքնագոլ) – Օլիվյե Ժիրու, 28 Չելսի» - «Նորվիչ»՝ 1:0 Դիեգո Կոստա, 64
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր