211652_close_icon
views-count2658 դիտում article-date 14:25 15-12-2015

Անգլիա. «Լեսթերի» հեքիաթն ու Մոուրինյոյի մղձավանջը չեն ավարտվում. տեսանյութ

Անգլիայի Պրեմիեր լիգայի յուրաքանչյուր տուրից հետո մասնագետները սպասում են, որ շուտով կսկսվի առաջատար, մրցաշարի գլխավոր սենսացիա՝ «Լեսթեր» անունով թիմի անհաջողությունների շարքը, եվ թիմը կհայտնվի մրցաշարային աղյուսակում իր կարգավիճակին համապատասխան հորիզոնականներում: Լոնդոնի «Չելսիի» հետ հանդիպումը ամենահարմար առիթն էր, որպեսզի ֆուտբոլային մասնագետները ճիշտ դուրս գան: Բոլորը այս խաղում նախապատվությունը տալիս էին Ժոզե Մոուրինյոյի սաներին, որոնք ոչ թե անդունդի եզրին են, այլ արդեն անդունդում են՝ զբաղեցնելով ընդամենը 16-րդ տեղը: Սակայն «Լեսթերը», ինչպես երևում է, ժամանակ չունի ծանոթանալ իր անհաջողություններին սպասողների մտքերին: Կլաուդիո Ռանիերիի սաները հերթական փայլուն հանդիպումն անցկացրեցին և հաղթեցին 2:1 հաշվով: Եվ նորից աչքի ընկան «Լեսթերի» երկու հերոսները. նախ՝ անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին, որը 15-րդ գնդակը խփեց 15 հանդիպումներում, առայժմ գլխավորում է ռմբարկուների ցուցակը, իսկ հետո «Լեսթերի» հաղթանակների գլխավոր ճարտարապետը՝ ալժիրցի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը, որը ֆանտաստիկ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ: «Լեսթերը» վաստակեց 35 միավոր և նորից դարձավ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարը՝ 2 միավորի առավելություն ունենալով «Արսենալի» նկատմամբ: Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր «Լեսթեր Սիթի» - «Չելսի»՝ 2:1 Ջեյմի Վարդի, 34, Ռիյադ Մարեզ, 48 - Լոիկ Ռեմի, 77
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր